Տղամարդը, ով սելֆի է արել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ, կարող է մասնակից լինել ահաբեկչական գործունեության։ Այս մասին հայտնում է CBC-ը։
Թրյուդոյի հետ սելֆին նա արել է 2015 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ վարչապետը Մոնրեալում հարցազրույցից հետո դուրս էր եկել հանրության հետ շփվելու։ Հաղորդվում է, որ տղամարդը մեկն է նրանցից, ովքեր կարող էին մասնակից լինել 2012 թվականին Սիրիայում երկու ամերիկացիների առևանգմանը։
Լրագրողներին հայտնի է դարձել, որ դրանից մի քանի ամիս առաջ ոստիկանները խուզարկել են տղամարդու տունը Սիրիայում առևանգումների գործով։ Նշվում է, որ տղամարդը գտնվում է ԱՄՆ տարածքի ավիացիոն ստոպ-ցուցակում։