Սիրիայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի համաձայնագրի խզման դեպքում Վաշինգտոնի համար դժվար կլինի երրորդ ուժերին զսպել սիրիական ընդդիմության զինումից: Այս մասին Sputnik գործակալությանն ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինքենը:
«Կան շատ արտաքին խաղացողներ, և մենք այս տարիների ընթացքում զսպել ենք նրանցից ոմանց: Բայց ես կարծում եմ՝ դժվար կլինի Սիրիայում դրանից հետ պահել տարբեր խմբավորումների արտաքին կողմնակիցների»,- ասել է Բլինքենը:
Նրա խոսքով՝ գրոհը Հալեպի վրա կհանգեցնի Սիրիայում ռազմական հակամարտության հետագա սրման: «Հալեպի վրա այդ սարսափելի հարձակման արդյունքը, հնարավոր է, լինի քաղաքացիական պատերազմի սրումը»,- ասել է դիվանագետը:
Բլինքենի խոսքով՝ Սիրիայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի համաձայնագրերը խզման եզրին են Դամասկոսի և Մոսկվայի գործողությունների պատճառով: