Գերմանիայում Լայպցիգի կենդանաբանական այգուց գիշերը երկու առյուծ փախել են իրենց արգելոցից, որոնցից մեկին գնդակահարել են, հայտնում է The Guardian-ը:
Կենդանաբանական այգու աշխատակիցները նշում են, որ առյուծներից մեկին արդեն վերադարձրել են արգելոց, մյուսին փորձել են քնեցնել հանգստացուցիչով:
Նշվում է, որ քնաբերը չի ազդել և կենդանուն ստիպված գնդակահարել են: Գազանանոցի տնօրենի խոսքերով` մարդկանց կյանքը և առողջությունը ավելի կարևոր է:
Հաղորդվում է, որ երկու արու առյուծները ծնվել էին Բրազիլիայում և Լայպցիգ էին բերվել օգոստոսին: