Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրում այսօր՝ սեպտեմբերի 28-ին կազմակերպվել էր միջոցառում՝ ոգեկոչման արարողություն՝ ի հիշատակ հուլիսյան դեպքերի ժամանակ զոհված ոստիկանների:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի տարածքում գտնվող «Մեզ բացակա չդնեք » հուշակոթողին՝ անմահացած 137 ոստիկանների անուն-ազգանունների կողքին այսօր ավելացան հուլիսյան դեպքերի ընթացքում զոհված ոստիկաններ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի, Գագիկ Մկրտչյանի անունները:
«Պապայիս սպանել են հայերը »,- ասում է ՊՊԾ գնդում հրազենային վիրավորումից զոհված ոստիկան Գագիկ Մկրտչյանի 6-ամյա որիդին, նա երազում է ոստիկան դառնալ:
Մանրամասները՝ տեսանյութում: