Monday, 13 05 2024
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է

Ինչու Ռուսաստանը որոշեց «Իսկանդեր» տրամադրել Հայաստանին. գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի ուշագրավ դիտարկումները

Հայաստանի Անկախության տոնի առթիվ կազմակերպված զորահանդեսին ցուցադրվեցին հզոր զինատեսակներ: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե հատկապես «Իսկանդեր» տիպի զինատեսակը Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրելը ոչ միայն ռազմատեխնիկական, այլ նաև քաղաքական առումով ի՞նչ է նշանակում. ինչո՞ւ Ռուսաստանը որոշեց «Իսկանդեր» տրամադրել Հայաստանին, ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը նշեց. ««Իսկանդեր»- ի տրամադրումը Հայաստանին առաջին հերթին բխում է մեր ռազամավարական հարաբերությունների էությունից: Դրա հետ մեկտեղ դա զսպման ռեսուրս է, որը հնարավորություն է տալիս պատերազմի վերսկսման և դրա հետևանքների պատասխանատվությունը ավելի լրջորեն դնել հակառակորդի ուսերին: Զսպումն ունի իր և՛ ռազմական բաղադրիչը, և՛ քաղաքական, դիվանագիտական»:

Հայկ Քոթանջյանի դիտարկմամբ՝ չի կարելի հատվածաբար գնահատել մեր և հակառակորդի ուժերը, սա դինամիկ պրոցես է: «Մեր պետության ղեկավարությունը ուշիմ և արհեստավարժ կերպով ոչ միայն հետևում, այլ նաև ղեկավարում է այս պրոցեսը»,- նշեց Հ. Քոթանջյանը:

Հայկ Քոթանջյանի կարծիքով՝ մեր ղեկավարությունը կարողացել է ապրիլյան քառօրյա պատերազմի դասերը  ճիշտ գնահատել. «Եվ քննարկել է մեր դաշնակից Ռուսաստանի հետ: Դասերը իսկապես բազմաշերտ են, և հնարավորություն են տալիս և՛ միջնահեռահար, և՛ հեռահար տեսանկյունից տեսնել մեր հարաբերությունների ապագան: Ինձ թվում է, որ այս քննարկումը օգտակար ձևով ընթացքի մեջ է: Հաշվեկշռի դինամիկայի մասին է խոսքը: Դա մեր գերխնդիրներից մեկն է: Ինձ թվում է, որ նոր կառավարությունը և մեր պաշտպանական համակարգի ղեկավարությունը կշարունակի խելացի ուժի կիրառմամբ այս խնդիրը լուծել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում