Թուրքական Daily Sabah թերթում հրապարակվել է Անիի ավերակների մասին Նագիհան Հալիլօղլուի հոդվածը, որում նա պատմում է վերջերս Անիի ավերակներ կատարած այցի մասին:
Հալիլօղլուն հոդվածում հիշատակում է Անի քաղաքի պատմությունը՝ ընդգծելով, որ այն կարևոր բնակավայր էր Մետաքսե ճանապարհին: Հոդվածագիրը հիշեցնում է, որ Անիի ավերակները վերջերս ընդգրկվել են UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:
Հալիլօղլուն նշել է, որ Անիի ավերակների մերձակայքում հանդիպել է տեղաբնակների ոչխարների ու կովերի հոտերին և կարևորել է դեպի Անիի ավերակներ տանող ճանապարհների և հարակից տարածքների բարեկարգումը:
Նա վստահություն է հայտնել, որ հարմարությունների ստեղծումը կնպաստի, որպեսզի ավելի շատ զբոսաշրջիկներ այցելեն Ախուրյան գետի ափին ընկած այդ հեռավոր վայրը: