Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը նոր կանոններով նավթահանքերի մշակման շուրջ պայմանագրերի կնքման առաջին մրցույթը կհայտարարի հոկտեմբերին: Այս մասին հայտարարել է Իրանի ազգային նավթային ընկերության կառավարիչ-տնօրեն Ալի Կարդորը:
Նա մանրամասնել է, որ մինչև հոկտեմբերի երկրորդ կեսը նոր կանոններով պայմանագրեր կկնքվեն Հարավային Ազադեգան հանքավայրի մշակման շուրջ, որը գտնվում է երկրի հարավարևմտյան մասում ընկած Խուզեստան նահանգում:
Ավելի վաղ Կարդորը հայտարարել է, որ առաջիկա երկու տարում ծրագրված է նոր կանոններով ստորագրել 25 միլիարդ դոլարի պայմանագրեր: