Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն Թուրքիային օգնում է հստակեցնել, թե որտեղ են գտնվում Սիրիայի պաշտպանական ուժերի (SDF) զորամիավորումները, որոնց հիմնական մասը կազմում են քրդերը, որպեսզի Անկարան չհարվածի նրանց դիրքերին։
Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը. «Մենք աշխատում ենք Թուրքիայի հետ, որպեսզի պարզենք, թե որտեղ են գտնվում SDF-ի տարբեր տարրերը։
ԱՄՆ-ն հուսով է, որ թուրքական և քրդական ուժերը միմյանց դեմ չեն պատերազմի սիրիական տարածքում»։
Ավելի վաղ ԱՄՆ-ն դատապարտել էր Սիրիայի տարածքում քրդական ուժերին Թուրքիայի կողմից հարվածներ հասցնելն ու Անկարային կոչ էր արել կենտրոնանալ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի վրա։