83 տարեկան հասակաում մահացել է ամերիկացի դերասան Ջին Ուայլդերը, որը հայտնի է «Վիլի Վոնկան և շոկոլադի գործարանը» և «Երիտասարդ Ֆրանկեյնշտեյն» ֆիլմերով: Այդ մասին հայտնում է Associated Press-ը:
Ուայլդերի մահվան մասին հայտնել է նրա ազգականը: Դերասանը մահացել է այս ամսվա սկզբին, Կոնեկտիկուտ նահանգի Ստամֆորդ քաղաքում: Նրա մահվան հիմնական պատճառը եղել է Ալցգեյմերի հիվանդությունից առաջացած բարդությունները:
Իր կարիերայի ընթացքում դերասանը նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմերում, ինչպես նաև եղել է հինգ ֆիլմերի ռեժիսոր: