Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը նախորդ շաբաթ ընդլայնել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ԱՄՆ դեսպանատնից ու Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունից դիվանագետների ընտանիքների կամավոր հեռանալը՝ կապված անվտանգության առումով տիրող անկայուն իրավիճակի հետ։
Այդ մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հայտարարությունում, որի համաձայն դիվանագետների ընտանիքների՝ կամավոր հեռացող անդամների թիվը Պետդեպարտամենտի կողմից ընդլայնվել է 2016 թվականի օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում։
Նման որոշման ընդունումը կապված է ԱՄՆ քաղաքացիների համար աճող սպառնալիքների հետ ։ Ամերիկացիներին հատկապես խորհուրդ է տրվել զերծ մնալ Թուրքիայի հարավ-արևելք այցելելուց։