«Արթուրի արարքը բոլորին դուր է եկել, նա այնպիսի արաք չի կատարել, որ կալանքի տակ մնա, նա պետք է ազատ արձակվի, մտահոգ ենք այդ հարցով»,- «Առաջին լրատվական»- ի զրույցում նշեցին «հաց բերող» Արթուր Սարգսյանի ընկերները: Վերնիսաժում այսօր ևս վաճառքի են հանվել Ա. Սարգսյանի անավարտ աշխատանքները, որոնք ավարտին է հասցրել նրա եղբայրը: Սփյուռքահայերը զանգահարում, խնդրում են իրենց ծանոթներին, որ նրա գործերից գնեն:
Ընկերների հավաստմամբ՝ շրջանառվող խոսակցություններն այն մասին, որ գողականները Արթուրին Երևանում բնակարան են տվել, ուռճացված են. «Գողականներն Արթուրին տուն չեն նվիրել, մենք բնակարանամուտ չենք նշել»:
Մանրամասները՝ տեսանյութում: