Ազատության հրապարակում մեկնարկել է «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհուրդի հրավիրած հանրահաքը: Հանրահավաքը նպատակ ունի քննարկել առաջիկա անելիքները:
Հանրահավաքի մեկնարկին ելույթով հանդես եկավ «Ոտքի Հայաստան» շարժման անդամ Դավիթ Սանասարյանը, ով կալանքից ազատվել է օրեր առաջ և վստահեցրեց, որ անազատության 21 օրերը չեն խեղճացրել: Նա ընդգծեց, որ իրենց պայքարը ապագաղութացման պայքար է:«Մինչև ընտրությունները մենք մեր խնդիրը պետք է լուծենք, այս իշխանություններին պետք է լարենք»,- նշեց Դ. Սանասարյանը:
Ելույթի ավարտին նա դիմեց Անդրիաս Ղուկասյանին և կոչ արեց. «Խնդրում եմ միացի՛ր մեզ, դադարեցրու հացադուլը, դու մեզ առողջ ես պետք»:
Մանրամասները՝ տեսանյութում: