Իտալիայի նախարարների խորհուրդը արտակարգ դրություն է հայտարարել օգոստոսի 24-ի գիշերը տեղի ունեցած երկրաշարժից տուժած շրջաններում, հայտնում է ANSA գործակալությունը:
Այդ մասին կառավարության հատուկ նիստի ավարտին հայտարարել է երկրի վարչապետ Մատեո Ռենցին:
Նիստում քննարկվել է աղետից հետո ստեղծված իրավիճակը:
Իտալիայի կառավարությունը նաև հաստատել է երկրաշարժից տուժած շրջաններին անմիջապես 50 միլիոն եվրո տրամադրումը: