Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

«Բազե»-ին տրված փողը չի խանգարում սահմանին արվող ծախսերին. Կարեն Ավագյան

Հայաստանում «Բազե-2016»-ին մասնակցում են շուրջ 500 երիտաարդներ՝ հանրապետությունից, Արցախից, Ջավախքից:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը անդրադառնալով այս միջոցառման կազմակերպման վրա ծախսված միջոցներին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Առայժմ վաղ է խոսել կոնկրետ գումարի մասին, քանի որ ծրագիրը դեռ շարունակվում է»:

Նրա խոսքով՝ գումարը հիմնականում ծախսվում է սննդի և հագուստի վրա, իսկ մյուս հարցերը կազմակերպվում են կամավորության սկզբունքով:

Ինչպես նշեց մեր զրուցակիցը, իրենց ֆինանսական հաշվետվությունը հրապարակային է, և իրենք ամեն տարի դա ներկայացնում են. «Կարևոր է ոչ թե այն, թե որքան է ծախսվել, այլ այն, թե ինչ բովանդակության վրա է ծախսվել: Իսկ ընդհանրապես մենք էս վերջին ժամանակներս ընկել ենք ծախսերի հետևից՝ առանց ուշադրություն դարձնելու ծրագրի կարևորությանը»:

Պատգամավորի խոսքով՝ հասարակության մոտ ձևավորված է այն թյուր կարծիքը, թե այստեղ հավաքվում և իրենց ազատ ժամանցն են կազմակերպում էլիտար երիտասարդները, մինչդեռ սա ռազմահայրենասիրական դաստիարակություն ապահովող, կապ հաստատող և համախմբող ծրագիր է:

«Այս գումարը ոչնչով չի խանգարում այն գումարներին, որը մենք տալիս ենք սահմանամերձ համայնքներին. մեկը մյուսին երբեք չի խանգարում, այլ ընդհակառակը՝ լրացնում են: Այս ծրագիրը 14 տարիների ընթացքում ապացուցել է իր կարևորությունը՝ որքան էլ փորձել են պիտակավորել»,- նշեց Կարեն Ավագյանը՝ ընդգծելով, որ այս վերջին տարիներին պետբյուջեից ոչ մի գումար չի ծախսվել ճամբարի վրա, դրանք ամբողջովին հիմնադրամի միջոցներն են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում