Իտալիայի պետական թանգարանների ողջ հասույթը, որը կստացվի կիրակի՝ օգոստոսի 28-ին, կուղղվի ավերիչ երկրաշարժից տուժած տարածքների օգնության հիմնադրամ։ Այս մասին հայտնում է RaiNews24 հեռուստաալիքը՝ հղում անելով Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինիին։
Դրա հետ կապված նախարարը բոլոր իտալացիներին կոչ է արել առաջիկա կիրակի այցելել թանգարաններ՝ ի զորակցություն նրանց, ովքեր տուժել են տարերային աղետից։ Ստացված միջոցները կուղղվեն տուժած շրջաններում մշակութային ժառանգության օբյեկտների վերականգնմանը։