Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը չորեքշաբթի այցով ժամանել է Տալլին, ասել է, որ Եվրոպան պետք է զբաղվի փախստականների խնդրի առաջացման պատճառներով: Այս մասին հայտնում է RIA Nօvosti-ն:
«Փախստականների նկատմամբ քաղաքականության բոլոր փուլերը հանգամանորեն քննարկվել են ԵՄ մյուս երկրների հետ, և մենք հասել ենք համաձայնության այն հարցում, որ պետք է զբաղվել այդ երևույթի պատճառներով»,- ասել է Մերկելը Տալլինում մամլո ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով, որ որոշ երկրների դիրքորոշումը տարբերվում է համընդհանուրից:
Կանցլերը նաև նշել է, որ Էստոնիան կատարում է իր ստանձնած պարտավորությունները փախստականների հարցում: «Սակայն անօրինական միգրացիայի դեմ մենք պետք է պայքարենք»,- հավելել է նա: