Հյուսիսային Կորեան սուզանավից բալիստիկ հրթիռ է արձակել։ Այս մասին հայտնում է «Յոնհապ» գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեին։
Արձակումը կատարվել է օգոստոսի 24-ին՝տեղի ժամանակով 05:00-ին, Սինպհո քաղաքից ոչ հեռու։
Ինչպես Reuters-ին հայտնել է ամերիկյան ռազմական աղբյուրը, հրթիռը, որը ենթադրաբար դասվում է KN-11 տեսակին, թռել է 480 կմ և ընկել Ճապոնական ծովը։
Այդ ջրային տարածքում գտնվող ճապոնական նավերին հրթիռի արձակումը չի վնասել։
Զինվորականների գնահատականով՝ բալիստիկ հրթիռը թռել է մոտ 500 կմ։
Հարավկորեացի և ճապոնացի փորագետների կարծիքով՝ արձակումը կատարվել է ի պատասխան Հարավային Կորեաի և ԱՄՆ-ի՝ երկուշաբթի սկսված համատեղ զորավարժությունների։