Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունը Սիրիայի հետ սահմանին ընկած Քարքամըշ քաղաքի բնակիչներին կոչ է արել լքել բնակավայրը։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ սիրիական տարածքից, որը գտնվում է ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո, արկեր են արձակվել Քարքամըշի վրա։
Երեքշաբթի Քարքամըշում պայթել են ականանետային երկու արկեր, որոնք արձակվել են սիրիական տարածքից։ Թուրք զինվորականները պատասխան կրակ են բացել։
Քարքամըշը գտնվում է սիրիական Ջերաբլուս քաղաքի դիմաց՝ սահմանի այն կողմում, որը վերահսկվում է ԴԱԻՇ-ի կողմից։ Սիրիայի քրդերը մարտեր են մղում Ջերաբլուսի ազատագրման ուղղությամբ։