Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

«Սասնա ծռերի» գործը կիսատ մնաց. այն պետք է իրականացնեին Բաղրամյան 26-ում. Կոռնիձորի Արո

«Այսպես կոչված՝ քաղաքական, ոհմակային ռեժիմը անվանազրկեց անունները, բարոյազրկեց քաղաքական իմիջները, քաղաքականությունը սարքեց զրո և դաշտ ներմուծեց կրիմինալը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արայիկ Խուդավերդյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ազատամարտիկները սկսեցին մուտք գործել քաղաքական պայքարի դաշտ:

Այնուհանդերձ, մեր զրուցակիցը չի համարում, որ ազատամարտիկը կարող է լրացնել քաղաքական ներկապնակը՝ իր ձեռքը վերցնելով քաղաքական պայքարը. «Եթե կան մարդիկ, որոնց 1-2 տեղ են խոստացել պառլամենտում, թող ուղղակի փոխեն խաղի կանոնները, բայց ոչ՝ Ազատամարտին մասնակից տղաներին դաշտ մտցնեն և հետո նորից դաշտից հանեն: Այդ տղաները օր օրի սնանկանում են, իսկ մյուսները, ովքեր թելադրում են խաղը, բազմել են փողերի ու հողերի վրա»:

Արայիկ Խուդավերդյանը անթույլատրելի է համարում ազատամարտիկին Թատերական հրապարակ վերադարձնելը, այն էլ՝ պատասխանատու, ավանգարդի կարգավիճակով:

«Ազատամարտիկների մեջ մենք չունենք քաղաքական, ինտելեկտով, զարգացած այն մասսան, որը կկարողանա քաղխորհուրդ ձևավորել: Իսկ եթե միայն մի քանի հոգու համար է սա պետք, ավելի լավ է՝ այդ մի քանիսը էս գլխից տրվեն էն մի քանիսին, ովքեր ունեն բաց դռների քաղաքականություն և ասում են՝ մեր հաճախորդներն են»,- ասաց Արայիկ Խուդավերդյանը՝ չբացառելով, որ որոշ խելացի ազատամարտիկներ կարող են օգտագործել նվիրյալ ազատամարտիկների ուժը՝ իրենց անհատական շահերի համար:

Ինչ վերաբերում է «Սասնա ծռերի» գործողություններին, ազատամարտիկը նշեց, որ այս տղաների գործը կիսատ մնաց: «Նրանք 15 օր անց ոտքերից կամ հետույքից վիրավորվելով՝ հանձնվեցին, մինչդեռ իրենց գործողությունները պետք է իրականացնեին Բաղրամյան 26-ում՝ պահանջելով նախագահի հրաժարականը. վիշապի գլուխը կտրում են այնտեղ, որտեղ նա փակել է ջրի ճանապարհը, ոչ թե վիշապի պոչն են մաքրում»: Նրա կանխատեսմամբ՝ Հայաստանում մոտ ապագայում մենք կարող ենք սպասել ինքնաբուխ զինված բախումներ պետական բարձրագույն այրերի հետ, և կստեղծվի անկանխատեսելի, չուղղորդվող և քաոսային իրավիճակ:

Ազատամարտիկի կարծիքով՝ եթե ժամ առաջ տեղի չունենան համակարգային կամ կադրային փոփոխություններ, ապա կիսամուսուլմանական հնգյակին ոչինչ չի խանգարի՝ հայից կերտելու քաղաքակիրթ գնչու:

Իսկ Արցախի հողերի հանձնման թեման Արայիկ Խուդավերդյանը համեմատեց «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի հետ. «Հող հանձնողի 7 պորտի գերեզմանը անգամ կպղծվի: Թող չփորձեն ղումար խաղալ էդ հողի վրա. մե՛նք ենք ձեռք բերել էդ հողը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում