Friday, 26 04 2024
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների

Իմ միակ նպատակը քաղաքականությունն է. Ճոյտը պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին

Սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններ են նաև Էջմիածին քաղաքում, որտեղ առաջադրված է միայն գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը։ Քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու ցանկություն էր հայտնել նաև նախկին քաղաքապետը, սակայն ինչ-ինչ պատճառներով նա հրաժարվեց իր այդ ցանկությունից։ «Առաջին լրատվական»-ը ՏԻՄ ընտրությունների ու մի քանի այլ հարցերի շուր զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հետ։

 

Պարոն Հակոբյան, Էջմիածնում առաջադրումների ժամկետն ավարտվեց, բայց Դուք այդպես էլ չառաջադրվեցիք։ Ինչո՞ւ։

– Ես չառաջադրվեցի, քանի որ Ազգային ժողովի ընտրություններին եմ պատրաստվում։ Դրա համար էլ չցանկացա ժամանակ կորցնել։ Էջմիածնում էլ թող մարդիկ առաջադրվեն, ժողովուրդը ձայն տա, ընտրվեն։ Դա իրենց գործն է։

Իսկ ինչպես եք մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Որ կուսակցության ցուցակում եք ընդգրկվելու։ ՀՀԿ-ի՞։

– Հիմա հանդիպումներ եմ ունենում տարբեր կուսակցությունների ղեկավարների հետ ու տեսնեմ, որ կուսակցության գաղափարները մոտ կլինեն իմ գաղափարներին ու ըստ այդմ էլ որոշում կկայացնեմ։

– Արդեն իսկ ո՞ր կուսակցությունների հետ եք հանդիպել։

– Մի քանի կուսակցության հետ արդեն հանդիպել եմ, անուններ դեռ չեմ ուզում տալ։ Առաջիկայում էլի հանդիպումներ կան։ Տեսնենք, թե ինչ կլինի։

– Նկատի ունեմ ավելի ընդդիմադիր թևի կուսակցությունների հետ են ձեր հանդիպումները, թե իշխանական։

– Գիտեք, ընդդիմադիր ու իշխանական գոյություն չունի։ Չմոռանանք, որ ընտրությունները վերջանում են ու նոր իշխանություն ու ընդդիմություն է ձևավորվում։ Եթե ընդդիմությունը ավելի ձայներ հավաքի, ապա կդառնա մեծամասնություն՝ այսինքն իշխանություն։ Ընտրությունների շեմին չի կարելի ասել ընդդիմություն կամ իշխանություն։ Բոլորը հավասար են։

Պարոն Հակոբյան, իսկ որո՞նք են ձեր գաղափարները, որ դրանք կիսող, դրանց համահունչ կուսակցություն դեռ չեք գտել։

– Գիտեք, եթե մենք այսօր ուսումնասիրենք այսօրվա գործող կուսակցությունների կանոնադրությունը, ապա կտեսնենք, որ գրեթե բոլորն իրար նման են։ Որևէ մեկը չի ասում, որ արտագաղթի դեմ պետք է պայքարել, որևէ մեկը չի ասում աշխատատեղեր, կառուցել, շինարարություն։ Բոլորը նույն բանն են ասում։

Իսկ հնարավո՞ր է, որ եթե չգտնեք ձեզ հոգեհարազատ կուսակցություն, դուք ինքներդ կստեղծեք մի նոր կուսակցություն։

– Ես ցանկություն չունեմ նոր կուսակցություն ստեղծելու։ Նոր կուսակցություններն այնքան շատ են, որ կարելի է նրանց մեջ մի բան գտնել։ Իսկ եթե հնարավոր էլ չեղավ գտնել մի այդպիսի կուսակցություն, ապա հո չենք գնալու դառնանք մի կուսակցության մեջ ընդդիմություն։ Չի լինի, չենք զբաղվի քաղաքականությամբ։

– Իսկ ինչո՞վ է պայմանավորված կրկին քաղաքականություն վերադառնալու ձեր ցանկությունը։

– Նախ, քաղաքականությունից ես դուրս էլ չէի եկել։ Չմոռանանք, որ ես 8 տարի ԱԺ-ում եմ եղել, կրթվել եմ իմ խորհրդարանական աշխատանքի ընթացքում ու չէի ցանկանա, որ այդ ամեն ինչը, այդ փորձն ու գիտելիքները հենց այնպես անցնեին։ Պետք է այդ փորձով ու գիտելիքներով կրթել նոր ասպարեզ եկող երիտասարդներին։ Չմոռանանք՝ իմ ուսուցիչները եղել են Գալուստ Սահակյանը, Հմայակ Հովհաննիսյանը։ Այնպիսի մարդիկ, որոնք այսօր բարձր պաշտոն ունեն։ Ես չեմ թաքցնում և հպարտ եմ, որ նրանք իմ ուսուցիչներն են եղել։ Կոնկրետ Հմայակ Հովհաննիսյանի հետ մենք մեկ տարուց ավել ուսումնասիրում ենք ամբողջ քաղաքականությունը Ռուսաստանում, մեր բոլոր հարևանների մոտ։ Ուսումնասիրում ենք նախկին, ներկա և ապագա քաղաքական ուղղությունները, որոնք կցանկանայի ես ինձ հետ Ազգային ժողով բերել և այնտեղ կյանքի կոչել։

Իսկ ձեր մշակութային գործունեությունը դադարեցնո՞ւմ եք։ Այլևս ֆիլմեր չե՞ք նկարելու։

– Դե նկարահանված ֆիլմը դեռ չի ցուցադրվում, բայց կցուցադրվի։ Մի քանի ուրիշ գաղափարներ կան, որոնց շուրջ դեռ աշխատանքներ են տարվում, քննարկումներ։ Բայց այնպես չի, որ դա պարտադիր է, քանի որ իմ միակ նպատակը քաղաքականությունն է։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում