«Մեկ ամիս երկու օր առաջ մենք արթնացանք ապստամբության լուրով, և մեկ ամիս երկու օր է խոսում են, քննարկում են մարդիկ, մարդիկ ովքեր անելանելի վիճակից դուրս պրծնելու ելքեր են փնտրում…
ՀՀԿ կուսակցության «հոգևոր հայր» Խոսրով Հարությունյանը մինչև օրս խոսում է, դատողություններ է անում, որ դա ահաբեկչություն էր, որ սկսվեց որպես ահաբեկչություն, որ նրանք զինված հարձակվել էին, որպեսզի ազատ արձակեն Ժիրայր Սէֆիլյանին և նրանց միակ պահանջը դա էր, և իբրև հետո կամաց-կամաց նրանք այդ ամենին տվեցին ազգային-ազատագրական պայքարի ձև: Տարօրինակ կլինի, որ խելքը գլխին մարդիկ ապացուցեն այս մարդկանց, թե որն է ահաբեկչությունը:
Ահաբեկիչների հետևից ժողովրդի մեծ մասը չի գնում, ահաբեկիչները, անկեղծ ասած, ես որպես արվեստագետ եմ ասում, այդքան հմայիչ չեն լինում, այդքան հերոսական չեն լինում, ահաբեկիչները համազգային նպատակներ չեն հետապնդում, ահաբեկիչները հաց բերող չեն ունենում… մարդուն միայն ազնիվ գաղափարը կարող է այդքան հմայիչ դարձնել»,- Ազատության հրապարակում «Սասնա ծռերի» աջակցության հանրահավաքում ելույթ ունենալով՝ ասաց դերասանուհի Թամար Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: