Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

«Գործադիրը նախ ճնշում է, ապա մատ թափ տալիս դատավորների վրա. այդպես չի լինում». Հայկ Ալումյան

Այսօր կառավարության նիստի ժամանակ արդարադատության նախարարությանը հատկացվեց 18.225 եվրոյին համարժեք դրամ՝ «Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի վճռի պահանջները կատարելու նպատակով:

Փաստաբան Հայկ Ալումյանը այս առումով պատկերը միատարր չի համարում. «Նախորդող 3 տարիներին ՄԻԵԴ-ում սուբյեկտիվ պատճառներով շատ քիչ հայկական գործեր են քննվել: Հայկական գործերը սկսել են ինտենսիվորեն քննվել այս տարվանից, բայց դա չի նշանակում, որ նախորդ 3 տարիների գործերը վերացել են, դրանք ընդամենը հետաձգվել են: Այնպես որ՝ շուտով Հայաստանում լինելու է ՄԻԵԴ վճիռների տարափ, գումարները լինելու են բավականին մեծ, ու ցավալի է լինելու մեր բյուջեի համար»:

Հայկ Ալումյանը նկատեց, որ եթե Եվրոպական դատարանը որևէ գործով վճիռ է կայացնում, դա նշանակում է, որ այդ նույն գործը Հայաստանում, բնականաբար, անցել է 3 ատյանով: Ուստի նա տարակուսելի է համարում, թե այս դեպքում ո՞ր դատավորը պետք է ենթարկվի պատասխանատվության՝ 1-ին ատյանի՞ դատավորը, Վերաքննիչ դատարանի՞ դատավորը, թե՞ Վճռաբեկ դատարանը. «Այնպես որ՝ ես չգիտեմ, թե որն է ելքը»:

Ի պատասխան դատական համակարգից վարչապետ Հովիկ Աբրահամյանի դժգոհություններին՝ Հայկ Ալումյանը արձագանքեց՝ չէ՞որ գործադիրի ճնշումների ազդեցության տակ են զանգվածային անարդարությունները կատարվել. «Ինչո՞ւ եք դատարաններին ստիպում, որ խախտեն մարդկանց սեփականության իրավունքը, որ իրականացնեն մարդկանց ապօրինի կալանավորումներ, իսկ հետո դժգոհում եք Եվրոպական դատարաններից: Նախ՝ ձեզնից սկսեք. մի՛ ճնշեք դատարաններին»:

Ուստի փաստաբանը զարմանում է, որ Հովիկ Աբրահամյանը մեղավորներին իշխանության մեջ փնտրելու փոխարեն՝ փնտրում է դատական համակարգում. «Դատական համակարգից դժգոհելու տեղ մե՛նք՝ փաստաբաններս, ունենք, ոչ թե վարչապետը: Ո՞վ ասաց, որ վարչապետը դատական համակարգի վրա մատ թափ տալու իրավունք ունի: Սա նույն պրոբլեմի շարունակությունն է՝ որ գործադիրը իրեն իրավունք է վերապահում խառնվելու դատական համակարգի խնդիրների մեջ»:

Ուստի Հայկ Ալումյանն առաջարկում է, որ ՄԻԵԴ-ի վճիռներով պահանջվող այդ գումարները հավաքեն գործադիրից և բյուջեի բացերը լրացնեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում