Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում գյուլենականների գործով ձերբակալությունների ալիքը հասել է Սահմանադրական դատարանին, որն ընդդիմության «միջնաբերդերից» մեկն է։
Պաշտոնանկ է արվել 56 մարդ, որոնց մի մասը ձերբակալվել է։ Ձերբակալվածների թվում է նաև ՍԴ նախագահ Զյուհթու Ասլանի թիկնապահը։ Կան նաև լրագրողներ։