Friday, 26 04 2024
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել

Գառնիկ Իսագուլյանի բացահայտումը

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հուլիսի 29-ի ասուլիսի ընթացքում հնչեցին հետաքրքրական հայտարարություններ, որոնց թվում ոչ միայն նրանք, որ վերաբերում էին Ալեք Ենիգոմշյանի կենսագրական էջերին: Թե ինչ խնդիրներ էր լուծում Գառնիկ Իսագուլյանը Ենիգոմշյանի մասին բացահայտումներով, երևի թե միայն իրեն է հայտնի, գոնե առայժմ: Եվ առայժմ գոնե, քանի դեռ ամեն ինչ այդ առումով շոշափելի և հստակ չէ, թե ինչ է տեղի ունեցել ներքին շերտերում, որ Գառնիկ Իսագուլյանը որոշել է հանդես գալ աղմկոտ բացահայտումներով, հանրային շահի տեսանկյունից այդ բացահայտումները քիչ արժեք են ներկայացնում:

Փոխարենը, շատ ավելի արժեքավոր շեշտադրումներ էին առկա Գառնիկ Իսագուլյանի այն հայտարարության մեջ, թե ինչ կկատարվեր, ինչ արյուն և կորուստ կարող էր լինել, եթե հանկարծ ՊՊԾ գնդի դեմ հարձակման պայմաններում գնդում լիներ առաջին աստիճանի պաշտպանության ռեժիմ, եթե հանկարծ ներսում համարեին, որ հարձակվողները ոչ թե հայրենակիցներ են, այլ հակառակորդ պետության դիվերսանտներ: Սա իսկապես առանցքային հարցադրումներից մեկն է, բայց, իհարկե ավելի շատ ոչ այն կոնտեքստում, որ այն դնում է ԱԱ կուսակցության նախագահը, ըստ էության մեղադրանքը ուղղելով «Սասնա ծռերին»: Այս մասով գրեթե բոլորի դիրքորոշումները արդեն հայտնի են, թե ով է դատապարտում, ով է աջակցում, ով է հերոսացնում և այլն: Այստեղ անտեսվել է մեկ այլ դրվագ, որը առկա է Գառնիկ Իսագուլյանի տողատակում և գուցե Իսագուլյանն էլ նրբորեն փորձում է հենց այդ առանցքային դրվագը բերել հրապարակ, հարցադրման տեսքով:

Իսկապես, ի՞նչ կլիներ, եթե հարձակվողները լինեին հակառակորդ պետության դիվերսանտներ: Ի վերջո, մենք տեսականում իրավունք չունենք չդիտարկել այդ հարցադրումը: Եվ փաստորեն ստացվում է, որ նրանք կարող էին մի բեռնատարով գրավել մի ամբողջ ՊՊԾ գունդ: Եվ այստեղ էլ առաջանում է մյուս հանգամանքը, որ առկա է Իսագուլյանի հարցադրման մեջ՝ ինչո՞ւ ՊՊԾ գունդը պաշտպանված չէր բավարար մակարդակով: Հիմա գուցե կարող ենք ասել, որ դա նույնիսկ լավ էր, այլապես լինելու էր արյունահեղություն, զոհեր: Բայց, ի վերջո, մենք պետք է հարցերը դիտարկենք լայն և ավելի ընդգրկուն կտրվածքով, ի վերջո, պետության խնդիրները հենց դա են նաև պահանջում, ստեղծված իրավիճակում: Եվ հենց այստեղ առաջ է գալիս հարցը, թե ինչո՞ւ Երևանի ՊՊԾ գունդը բավարար մակարդակով պաշտպանված չէր, ինչո՞ւ էր այն այդքան մատչելի, լինելով զինատեսակներով այդքան հագեցած: Սրանք պետական անվտանգության խնդիրներ են, որ պետք է դրվեն համապատասխան պետական գերատեսչությունների առաջ, դրանց պատասխանատուների առաջ:

Ակնհայտ է դարձել, որ Հայաստանի պետական անվտանգության համակարգն ունեցել է մի ահռելի բաց, թիկունքում: Եվ դեռ պարզ չէ, թե էլ ինչ բացեր են եղել, և որտեղ, ու դեռ պարզ չէ՝ դրանք մինչև հիմա առկա են, ծածկվել են, թե ոչ: Եվ սա մի պետությունում, որը գտնվում է պատերազմի մեջ, որը նոր է հաղթահարել հակառակորդի ագրեսիան: Պարզվում է, որ այդ պետությունը ոչ միայն խնդիրներ է ունեցել սահմանի, առաջնագծի հարցում, որոնք «ծածկել» է զինվորների կյանքի գնով, այլ խնդիրներ ունի նաև թիկունքային անվտանգության հարցերում: Ընդ որում, այս հարցում պատասխանատվությունը պետք է լինի ոչ թե ներիշխանական շրջանակների առաջ, այլ հասարակության, որի ահռելի միջոցները գնում են ոստիկանությանը, որն էլ փաստորեն պետության, հասարակության անվտանգությունն ապահովելու փոխարեն, զբաղված է ընդամենը հասարակության հանդեպ ռեպրեսիվ միջոցներով իշխանության անվտանգությունն ապահովելով: Սա լայն խնդիրն է, որ ի հայտ է եկել «Սասնա ծռերի» հուլիսի 17-ի գործողությունից հետո և որը սպասում է հրապարակային պատասխաններ, իհարկե, երբ առանց զոհի հանգուցալուծվի ներկայիս դրամատիկ խնդիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում