Վայրի ընձառյուծը հարձակվել է Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Բրահալգանժ գյուղի վրա, հայտնում է IndiaTV-ն:
Որոշ բնակիչներ փորձել են նրանից փախչել, իսկ ոմանք էլ ջանացել են նրան փայտերով քշել:
Ընձառյուծի հարձակման հետևանքով տուժել են տասնյակ մարդիկ, որոնք լուրջ վնասվածքներ են ստացել, սակայն դրանք մահացու չեն եղել: