ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պետություններին կոչ է արել հատկացնել Խաղաղարար հիմնադրամի համար անհրաժեշտ 300 մլն դոլարը: Այս մասին Պան Գի Մունը հայտարարել է հինգշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, հայտնում է RIA Novosti-ն:
Աֆրիկայում խաղաղարարության հարցով նիստում ելույթի ժամանակ Պան Գի Մունը նշել է, որ Խաղաղարար հիմնադրամը բախվում է միջոցների հուսահատ պակասի: «Կայուն խաղաղության մեր հավաքական հանձնառության իրականացման համար ես ձեր կառավարություններին խնդրում եմ՝ հիմնադրամի դոնորների կոնֆերանսի ժամանակ օգնել սեպտեմբերին հասնել հայտարարված նպատակով 300 մլն դոլարի ֆինանսավորմանը»,- ասել է Պան Գի Մունը:
Ներկայումս անհրաժեշտ գումարից հավաքվել է 56 մլն դոլար: Այսօր հիմնադրամը ֆինանսավորում է 120 նախագիծ ավելի քան 20 երկրում: Կոնֆերանսը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի շրջանակներում: Կազմակերպիչներն են՝ Մեծ Բրիտանիան, Քենիան, Մեքսիկան, Նիդերլանդները, Շվեդիան, Շրի-Լանկան: