TASS-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ն ենթադրում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հումանիտար գործողությունը Սիրիայում «առանց հետագա պարզաբանման» հանդիսանում է ընդդիմության խմբերի հանձնվելու պահանջ: Այդպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացում:
«Այդ հայտարարությունը, առանց հետագա պարզաբանման, ընդդիմադիր խմբավորումներին հանդիսանում է հանձնվելու պահանջ և Սիրիայի քաղաքացիական անձանց Հալեպից տարհանում»,- համարում է նա: «Ցանկացած հարձակողական գործողություն անհամատեղելի է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2254 բանաձևի ոգու և տառի հետ»:
Քիրբին համարում է, որ «Ռուսաստանին և Ասադի ռեժիմին հարկավոր է հավատարիմ մնալ հիմնական համաձայնեցված սկզբունքներին» ՄԱԿ-ի շրջանակներում:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Մոսկվան և Դամասկոսը Հալեպում սկսում են մեծածավալ հումանիտար գործողություն: Նրա խոսքերով` քաղաքից ազատվելու համար ստեղծվել են չորս միջանցքներ. երեքով Հալեպը կարող են լքել խաղաղ բնակիչները, իսկ չորրորդը նախատեսված է զենքերով զինյալների համար: