Ռուսական Ria Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ավելի քան 300 եգիպտացի պատգամավորներ ստորագրել են խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը քվեարկության դնելու դիմումի ներքո։
Դրա նախաձեռնողը եգիպտացի պատգամավոր ու լրագրող Մուսթաֆա Բաքրին է։ Եգիպտացի պատգամավորները հայտարարել են, թե բանաձևի ընդունումը կդառնա երկրի հանդեպ Թուրքիայի թշնամական գործողությունների և երկրի ներքին գործերին Անկարայի կողմից մշտապես միջամտելու փորձերի պատասխանը։