Monday, 13 05 2024
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը

ԱՍԱԼԱ-ն հայ ժողովրդի պատմության հերոսական էջերից մեկն է, չպետք է ընկալումը փոխենք դեպքից դեպք

Ինչպես հայտնի է, հուլիսի 17-ից Հայաստանում ձևավորվել է նոր օրակարգ, և շատերն այստեղ նաև արտաքին գործոն են տեսնում:

ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանի կարծիքով՝ արտաքին միջամտությունների մասին խոսակցությունները ավելի շուտ ասեկոսեների դաշտից են. «Արտաքին լրատվամիջոցների լուսաբանումների մի մասը օբյեկտիվ են և հավասարակշռված: Մասնավորապես՝ արևմտյան և ամերիկյան լրատվամիջոցների մոտեցումը եղել է համահունչ, չեզոք: Իսկ ռուսական մամուլը իր լուսաբանումներով կրկին, ինչպես «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ, սարսափ և խուճապ ստեղծելու նպատակ է հետապնդում»:

Մեր զրուցակիցը կարծում է, որ եթե մենք իշխանություններին մեղադրում ենք Արցախյան հողերի հանձնման մտադրությունների համար, նշանակում է՝ մենք իրենց մեղադրում ենք պետական դավաճանության մեջ, ինչը շատ լուրջ է՝ պետք է կա՛մ ապացուցել, կա՛մ չասել. «Երևի թե մենք չարաշահում ենք խոսքի ազատությունը, որի պայմաններում այդ գործիչը կարող է և մեզ չպատասխանել: Սակայն այդպիսի յուրաքանչյուր տեղեկատվությունից անկում է ապրում պետության իմիջը»:

Մեր զրուցակցի խոսքով՝ մեր ղեկավար անձինք նույնպես ՀՀ քաղաքացիներ են, որոնք ևս ունեն պաշտպանվելու հնարավորություն՝ «մեզանից պաշտպանվելու»:

Դիտարկմանը՝ այժմ Խորենացու հարթակում ԱՍԱԼԱ-ի տղաներն են, Արթուր Աթանեսյանն ասաց. «Անկասկած, ԱՍԱԼԱ-ն հայ ժողովրդի պատմության հերոսական էջերից մեկն է, ուրեմն չպետք է այդ ընկալումը փոխենք դեպքից դեպք: Մենք երևի թե չարաշահում ենք հայամետ կազմակերպության իմիջը՝ վարկաբեկելով այս կամ այն շարժումը կամ կազմակերպությունը»:

Ինչպես նկատեց սոցիոլոգը՝ այսօրվա երևանյան իրադարձություններն ապացուցեցին, որ մենք վախկոտ և առևտրական չենք. «Այսօր այդ տղաները չեն հետապնդում որևէ նյութական նպատակ: Ուստի կարևորն այն է, որ մեզ մոտ դրսևորվում են այնպիսի հատկություններ, որոնց շնորհիվ կարելի է նաև հաղթել: Վատն այն է, որ այդ ամենը դրսևորվում է բախման միջոցով՝ հայը բախվում է հային: Եթե այդ ուժը մենք ուղղեինք դեպի հակառակորդը, մենք միանշանակորեն հաղթող դուրս կգայինք: Այն, որ երկու հայերի չի հաջողվում միավորել, խնդիրը միավորող սուբյեկտի, այսինքն՝ պետության խնդիրն է»:

Ուստի մեր զրուցակիցը համարում է, որ այս դեպքերը պետության ծրագրերի չիրագործված լինելու, անարդյունավետ կառավարման հետևանք է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում