Էրեբունի բժշկական կենտրոնի կերականգնողական և թերապիայի բաժնի վարիչ Հարություն Մանգոյանը տեղեկացրել է, որ գիշերը՝ 2:50-ի սահմաններում, շտապօգնության մեքենայով Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխել երկու տուժածի՝ 1966 թվականին ծնված Աշոտ Պետրոսյանին և 1987 թվականին ծնված Հովհաննես Հարությունյանին:
Բժիշկը տեղեկացրել է, որ Աշոտ Պետրոյանը ստացել է զույգ ստորին վերջույթների հրազենային-գնդակային վիրավորում և աջ ազդոսկրի կոտրվածք: Հովհաննես Հարությունյանը ստացել է աջ ազդոսկրի կույր գնդակային վիրավորում, աջ սրունքի միջանցիկ գնդակային վիրավորում, աջ սրունքի կոտրվածք:
Բժիշկը վիճակը գնահատել է միջին ծանրության, կայուն: