Tuesday, 14 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

«Սասնա ծռերի» գործունեության հիմքում առկա են քրեաիրավական տարրեր

Արդեն 8-րդ օրն է՝ գրավված է մնում Պարեկապահակային ծառայության գունդը: «Սասնա ծռեր» անդամներին առաջին իսկ օրից տրվել են տարբեր որակումներ. ոմանք նրանց համարում են ահաբեկիչներ, ոմանք՝ ապստամբներ, ոմանք՝ հերոսներ:

Իսկ թե ովքեր են նրանք իրավական տեսակետից, փաստաբան Նորայր Նորիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Հայաստանում մենք գործ ունենք վերջին 25 տարիների ընթացքում իր նախադեպը չունեցող գործունեության հետ, երբ մի խումբ անձինք իրենց քաղաքական խնդիրները լուծելու նպատակով զենք են բարձրացրել, որի արդյունքում ամբողջ երկիրը՝ հասարակության հետ միասին, գտնվում է դրամատիկ  իրադարձությունների զարգացման ֆոնին»:

Նորայր Նորիկյանի կարծիքով՝ տղաների ներկայացրած պահանջները կարող են դառնալ քաղաքական լուրջ գործընթացների հիմք. «Այդ մարդիկ այլ ելք չեն գտել՝ ներկայացնելու իրենց քաղաքական պայքարը: Նրանք համարում են, որ Հայաստանում քաղաքական գործընթացները ամբողջությամբ կրում են իմիտացիոն բնույթ, և իրենք համոզված են, որ իրենց կատարած արարքը արդարացված է»:

Մեր զրուցակիցը հասկանում է այդ մարդկանց, բայց չի հասկանում իշխանությունների արձագանքը. «Մինչ օրս Հայաստանի պետական բարձրագույն իշխանությունն է անգամ ձեռնպահ մնում որոշակի գնահատական տալ այս անձանց գործողություններին: Իշխանությունները կարծես հույսը դրել են ապստամբող տղաների վարքագծում հնարավոր փոփոխություններին, մինչդեռ իշխանությունը ինքը պետք է օրակարգ թելադրեր»:

Այնուամենայնիվ, մեր զրուցակիցը համարում է, որ թեև այս մարդկանց պահանջներն ունեն օրինական հիմքեր, բայց գործունեության մեթոդներում առկա են քրեա-իրավական հետևանքներ առաջացնող տարրեր. «Եթե մենք ուզում ենք ապրել իրենց պատկերացրած կամ երազած Հայաստանում, այդ մարդկանց արարքներին պետք է տրվի քրեա-իրավական գնահատական: Այդ մարդիկ վաղ թե ուշ պետք է կանգնեն արդարադատության առջև, որպեսզի մենք իրենց մաքառումի, պայքարի արդյունքում կառուցենք այն Հայաստանը, որի մասին երազում են իրենք»:

Նրա խոսքով՝ հարյուր հազարավոր մարդիկ նույն բանն են ասում, ինչ Պավլիկ Մանուկյանը, բայց՝ առանց զենքի. «Ուստի Հայաստանի իշխանությունները ստեղծված իրավիճակից, երկրում ստեղծված քաղաքական-հասարակական ճգնաժամից անարյուն դուրս գալու հստակ օրակարգ պետք է նախանշեն: Այս ամենը գուժում է այն մասին, որ Հայաստանում քաղաքական համակարգը ամբողջովին ավիրված է, քաղաքական ինստիտուտները չեն գործում, և որ անկախությունից ի վեր իշխանության ձևավորման ընթացակարգը ամբողջովին խաթարված է ու այլասերված, և կորսված է պետություն-հասարակություն կապը: Հակառակ դեպքում մենք չէինք ունենա այսպիսի պայթյունավտանգ իրավիճակ»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում