ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը աշխատում է սմարթֆոնների համար պատյանի ստեղծման վրա, որը թույլ չի տա իմանալ տիրոջ գտնվելու վայրը, հայտնում է Podrobnosti-ն:
Սնոուդենի խոսքով` նա պատյանի վրա աշխատում է լրագրողներին և իրապաշտպաններին պաշտպանելու համար: Սակայն տեխնոլոգիան կարող է օգտագործել ցանկացած մարդ, ով չի ցանկանում, որ իրեն հետևեն:
Նշվում է, որ Սնոուդենի հետ միասին այդ նախագծի վրա աշխատում է ամերիկացի ցանցահեն Էնդրյու Հուանգը:
Պատյանի նախատիպը կներկայացվի հաջորդ տարի: