Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Ապստամբները ցանկանում են ճգնաժամից դուրս գալու գործընթաց սկսել. Արմեն Մարտիրոսյան

«Սասնա ծռեր» խմբի ասուլիսում Վարուժան Ավետիսյանը նշեց, որ իրենց պահանջներից չեն հրաժարվում, սակայն առանց փակագծերը բացելու՝ հայտնեց նաև, որ կա խնդրի լուծման երրորդ տարբերակ: Նա նաև ապատեղեկատվություն համարեց իրենց հանձնվելու մասին լուրերը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ պատանդների ազատ արձակմամբ հաստատվեց տղաների վերաբերյալ իր այն  կարծիքը, որ նրանք այն մարդիկ չեն, որ երբևէ հայի արյուն թափեն կանխամտածված:

«Մենք գլոբալ խնդիրներ ունենք լուծելու, և խնդիրը ոչ թե անձերն ու անուններն են, այլ մենք կանգնած ենք պետություն կորցնելու խնդրի կամ պետությունը վերակերտելու հնարավորության առաջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը:

«Այդ տղաները ցանկանում են ճգնաժամային իրավիճակից դուրս գալու գործընթաց սկսել և բերել որակական նոր փուլ»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ սա դեռ ճգնաժամ չէ, այլ դրա մեկ դրսևորում:

Անդրադառնալով Վարուժան Ավետիսյանի նշած՝ խնդրի լուծման երրորդ տարբերակին՝ Արմեն Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ նոր Սահմանադրությամբ նախագահի դերը, ըստ էության, նվազագույնի է հասցվում. «Քանի որ Վարուժան Ավետիսյանի նշած անցումային փուլի ժամանակ որոշակի լիազորություններ են փոխանցվում կառավարությանը, ապա այս դեպքում իսկապես ստեղծվում է մի իրավիճակ, երբ Սերժ Սարգսյանը մնալով նախագահ՝ ըստ էության, այլևս ազդեցություն չի գործում երկրի կառավարման գործում»:

Դիտարկմանը՝ «Նոր Հայաստան»-ը կարծես չփորձեց իրավիճակը վերցնել իր ձեռքը, և ուրեմն ո՞րն է այդ առումով Նիկոլ Փաշինյանից վրդովվելու պատճառը, Արմեն Մարտիրոսյանը արձագանքեց. «Այս պահին Ժիրայր Սեֆիլյանը կալանավորված է, Գարեգին Չուգասզյանը կապից դուրս է, Վարուժան Ավետիսյանը գտնվում է ՊՊԾ գնդում, բնականաբար՝ սա արդեն կաթվածահար է անում, և ճիշտ չէ այս պահին խոսել «Նոր Հայաստանի» կենսունակության մասին: Իսկ Վարուժան Ավետիսյանը խոսում էր քաղաքական անբիծության մասին»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում