Monday, 13 05 2024
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը

Սրանցից ձերբազատվել կարող ենք միայն զենքով. «Սասնա ծռերի» արցախցի անդամ

«Առաջին լրատվական»- ը զրուցել է «Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Մխիթար Ավետիսյանի հետ:

-Պարոն Ավետիսյան, Արցախից այստեղ եկաք սկզբում «Հիմնադիր խորհրդարան», «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ… Հայրենիքը ազատագրելու ուրիշ մեթոդները կարծում եք, որ արդարացված չէի՞ն:

-Վստահ եմ, որ մենք փորձել ենք բոլոր քաղաքական խաղաղ միջոցները, վաղուց ես գիտեի, որ այլ ձև չկա, ինքս վաղուց եմ պատրաստվել սրան: Ի տարբերություն շատ շատերի, ես հասկացել եմ, որ եթե մենք անվանում ենք ռեժիմ, բանդա, քրեաօլիգարխիկ համակարգ… դրանցից ձերբազատվել կարելի է միայն ուժի միջոցով, զենքով:

-Պարոն Ավետիսյան, հավանաբար ծանոթ եք Ս. Սարգսյանի և Լ. Տեր-Պետրոսյանի հայտարարություններին, ի՞նչ եք կարծում, ինչ-որ միավորված, կոալիցիոն գործունեությո՞ւն է ծավալվելու ձեր դեմ:

-Ես միշտ ասել եմ, հիմա էլ վստահ եմ, որ առաջին, երկրորդ, երրորդ նախագահներն իրարից շատ հեռու չեն կանգնած. այդ համակարգն ստեղծվել է Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, շարունակողները եղել են երկրորդ, երրորդ նախագահները և իրենք երբեք, ինչքան էլ իրենց մեջ տարաձայնություններ են եղել, չէին ցանկանում, որ համակարգը փլվի, որ ինչ-որ քաղաքական ընդդիմադիր ուժեր գան իշխանության: Դրա համար էլ նկատեցիք, Ս. Սարգսյանը, Լ. Տեր-Պետրոսյանը առաջ իրար հայհոյում էին, քաղաքական գնահատականներ էին տալիս, ապրիլյան պատերազմից հետո փորձեցին ինչ-որ բաներ գտնել, ցույց տալ, բայց ես վստահ եմ, որ իրենց միջև կապ միշտ էլ եղել է և այսօր էլ երեքի միջև էլ կա:

-Պարոն Ավետիսյան, ինչպե՞ս եք նայում նրան, որ Խորենացի փողոցի հարթակում Նիկոլ Փաշինյանն է, նա է ղեկավարի դեր ստանձնել: Մի կողմից նա կիսում է ձեր պահանջը՝ Ս. Սարգսյանի հրաժարականը, մյուս կողմից էլ տեսակետներ կան այն մասին, որ ինքը չպետք է ստանձներ, այլ ձեզնից մեկը, ով այս պահին այստեղ չէ, դրսում է:

-Համաձայն եմ, որ ինքը չպետք է ստանձներ, այլ մեզանից մեկը, ով դրսում է: Ոչ միայն Փաշինյանի, այլ նաև Օսկանյանի խոսքը լսեցի, լսողը հասկանում է, որ մեզ են պաշտպանում, բայց այս բոլոր քաղաքական ուժերը, գործիչները ընդամենը փորձում են այս պահին ստեղծված իրավիճակում ինչ-որ դիվիդենտներ շահել: Եթե իրենք իսկապես ուզում են, որ Հայաստանում իշխանափոխություն լինի, վաղուց պետք է հասկացած լինեին, որ այս երկրում հնարավոր չէ իշխանափոխություն՝ ընտրությունների միջոցով, բացառվում է:

-Պարոն Ավետիսյան, ձեր անվտանգության երաշխավորն էին այն 4 պատանդերը, որ ձեզ հետ էին, հիմա նրանց ազատ արձակումով և մանավանդ հաշվի առնելով Ս. Սարգսյանի հայտարարությունը, ձեր դիրքերը չե՞ն թուլանում:

-Պատանդները մեր անվտանգության երաշխավորը չէին: Մենք այդպիսի նպատակ, առաջին օրվանից սկսած, չունեինք, դրա համար մեկ-մեկ բաց էինք թողնում, իսկ հեռուստատեսությունը ներկայացնում էր, որ ինչ-որ գործողություն են իրականացրել, հետո բաց ենք թողել: Այդպիսի բան չի եղել, բոլոր պատանդները ազատ են արձակվել մեր բարի կամքով: Այս 4 հոգին էլ մեզ համար երաշխիք չէին, որ մեզ վրա չեն հարձակվի: Մենք գիշեր-ցերեկ չենք քնում, հսկում ենք, ինչ-որ պետք է՝ ռազամավարական, մարտավարական տեսակետից, կիրառել ենք: Մեզ հետ ներս էինք բերել բազմաթիվ զենքեր, այստեղ վերցրել ենք մի ամբողջ արսենալ, և ամեն քայլի պատրաստ ենք, պատրաստ ենք հակագրոհելու: Եթե իշխանությունները չվախենային, նրանք թքած ունեն այդ 4 հոգու վրա, ինչպես և ամբողջ ազգի վրա, նրանք պատկերացնում են, թե ինչ կլինի, կլինեն հարյուրավոր զոհեր, գուցե և ազատեն այս տարածքը մեզանից, մեր դիակներն այստեղ մնան, բայց իրենք վստահ են, որ հարյուրավոր զոհեր կլինեն: Մենք առավել ևս, քան իշխանությունները, չենք ուզում, որ այդ ընդհարումը լինի, որովհետև երկու կողմից էլ կզոհվեն շատ լավ հայեր: Ո՛չ մի օլիգարխի, ո՛չ մի հանցագործի լակոտ չի գալու մեր դեմ, բերելու են ոստիկանական ուժերի ջահել տղաների, այսինքն՝ մենք ենք դա ափսոսողը, իշխանությունները չեն ափսոսա, բայց իենք վախենում են, թե հետո ինչ կլինի: Մարտի 1-ի 10 զոհի մեղքի տակից դեռ իրենք դուրս չեն եկել:

-Պարոն Ավետիսյան, ձեր ճակատին սպի եմ տեսնում, ի՞նչ փուլում է ձեր առողջական վիճակը:

-Հոյակապ, շատ լավ, խնդիր չկա: «Կրազով» երբ խփեցինք, դարպասները ջարդեցինք, այդ ժամանակ մի փոքր վնասվածք ստացա:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում