Քրքումը կարող է օգնել ուղիղ աղիի քաղցկեղի կանխարգելմանը և բուժմանը: Այս մասին հայտնել են Միսուրի նահանգի Սենտ Լուիսի համալսարանի գիտնականները՝ փոխանցում է hitech-news.ru-ն:
Գիտնականների խոսքով՝ այս բույսն ունի շատ օգտակար հատկություններ և կարող է ազդել քաղցկեղային բջիջների վրա: Քրքումի մեջ պարունակվում են քուրքումին և սիլիմարին օգտակար նյութերը, որոնք քաղցկեղածին բջիջներին թույլ չեն տալիս կիսվել:
Մասնագետները նաև նշում են, որ քրքումը օգտագոծվում է տարբեր դեղամիջոցներ պատրաստելու համար՝ բուժելու ոչ միայն քաղցկեղը, այլ նաև ուղիղ աղիի և ընդհանրապես աղիների տարբեր հիվանդությունները: