«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը քանդելու դեմ բողոքող ճարտարապետներն ու քաղաքացիներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Ազատության հրապարակում՝ «Էռնեկյան հանցագործ», «Stop Էռնեկյան» կոչերով ու պաստառներով։ Ճարտարապետ, «Զվարթնոց» օդանավակայանի հեղինակային իրավունքի իրավատեր Անահիտ Թարխանյանի դիտարկմամբ՝ ողջ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի և հանդես գա որպես պահանջատեր. «փոխանակ «Զվարթնոց» օդանավակայանն արդիականացվի, այն քանդվում է և պետք է ամեն ինչ անել, որպեսզի դադարեցվի Էռնեկյանի անօրինական գործունեությունը»,- նշեց նա։ Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ շեշտեց՝ ակնհայտ է, կառավարությունը և Էռնեկյանը իրենց բիզնես շահերի համար են քանդում «Զվարթնոց»-ի կլոր շենքը։
Ազատության հրապարակից ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Արգենտինայի դեսպանատուն, հանձնեցին արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հետ կապված գործունեությունը դատապարտող նամակ, որը ուղղված է Արգենտինայի դատախազությանը։
Մանրամասները՝ տեսանյութում։