ԱՄՆ-ի Ջոն Հոփկինսի անվան համալսարանի հետազոտողները մշակել են համակարգչային պարզ խաղ, որը անցնելուց հետո նախադպրոցականների մոտ նկատվում է մաթեմատիկական ընդունակությունների բարձրացում: Այդ մասին հրապարակված է Journal of Experimental Child Psychology.
Խաղից հետո կատարվել է երեխաների թեստավորում: Մաթեմատիկական թեստի արդյունքներով պարզվել է, որ այն թիմի երեխաները, որտեղ խաղի բարդության մակարդակը աստիճանաբար բարձրացել է, ճիշտ են պատասխանել հարցերի 80%-ին, որը եղել է ամենաբարձր արդյունքը:
Գիտնականները եզրակացրել են, որ մշակված խաղը օգնում է բարելավելու մաթեմատիկական ընդունակությունները: