Ամերիկացի օդաչու Ռիք Ռահիմը տեսանյութ է տեղադրել YuoTube-ում, որտեղ ցուցադրում է, թե ինչպես կարելի է կաթնատամը հեռացնել ուղղաթիռի միջոցով:
Ռահիմը որդու շարժվող ատամը պարանով կապել է ուղղաթիռին: Այնուհետև ուղղաթիռը դանդաղ սկսել է բարձրանալ և ձգել պարանը: Արդյունքում, կաթնատամը ընկել է: Ռահիմը նշել է, որ իր փորձարկման ժամանակ պահպանել է անվտանգության բոլոր կանոնները: