Լիլի-Ռոուզ Դեփը նույնպես անմասն չմնաց հոր հետ կապված սկանդալից: Էնբեր Հերդի հետ ամուսնալուծությունից հետո վերջինս հայտարարել էր, որ Դեփը հաճախ է իրեն ծեծել:
Լիլին իր Instagram-ում հրապարակել է հոր հետ իր մանկության լուսանկարը և գրել է, թե ինչպիսի մարդ է իր հայրը:
«Իմ հայրը ամենանրբանկատ և սիրող անձնավորությունն է բոլոր նրանցից, ում ես ճանաչում եմ: Նա հրաշալի հայր է եղել ինձ համար և իմ եղբոր համար»,- ասել է նա: