ԴԱԻՇ-ի ահաբեկիչները գրավել են Սիրիայի հյուսիսային Մարեա քաղաքը, հայտնում է vesti.ru-ն: Զինյալներին հաջողվել է քաղաքից դուրս մղել Սիրիայի ազատ բանակի ուժերին: Մարտերը տեղի են ունեցել Թուրքիայի սահմանից տասը կիլոմետր հեռավորության վրա: Ընդ որում՝ սիրիացիները կորցրել են ավելի քան 60 մարդ, իսկ զինյալները` 47: Զոհվել է մոտ 30 խաղաղ բնակիչ:
Նախօրեին ԴԱԻՇ-ի զինյալները գրոհել են քաղաքի վրա: Հազարավոր փախստականները լքում են Մարեան` ուղղվելով Շեյխ Իսա շրջան, որը գտնվում է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» վերահսկողության տակ: