ԱՄՆ-ը «խորապես անհանգստացած է» ՄԱԿ-ի խաղաղապահների կողմից սեռական բռնությունների դեպքերի առնչությամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ գրում է ria.ru-ն:
«ԱՄՆ-ը նախկինի պես խորապես անհանգստացած է խաղաղապահների կողմից առանց այդ էլ հակամարտություններից տուժած մարդկանց նկատմամբ կրկնվող և տարածվող սեռական բռնությունների դեպքերի առնչությամբ»,- ասել է Քերին՝ հավելելով, որ «ԱՄՆ-ը շարունակում է խորապես հակված լինել ՄԱԿ-ի խաղաղապահների դերի կարևորմանը: