ՓՄՁ-ները դժգոհում են, որ հեշտ վարկեր այսօր Հայաստանում չկան, խնդիրներ են առաջանում, և մի շարք ՓՄՁ-ներ փակվում են: Այսօր պատրա՞ստ է բանկային համակարգը աջակցել ՓՄՁ-ներին՝ անդրադառնալով «Առաջին լրատվական»- ի այս հարցին Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը նշեց, որ բանկային համակարգը պատրաստ է և աջակցում է:
«Հեշտ վարկեր արտահայտությունը սխալ է, հեշտ վարկեր չկան,- նշեց Ս. Ճզմաչյանը, բանկերին ձեռնտու չէ փողերը դնեն իրենց տակ, բանկերն ուզում են այդ փողերը աշխատեցնեն»:
Նրա հավաստմամբ՝ վարկերի տրամադրումը բանկերը չեն դժվարացնում, փոքր սպառողական վարկերը միայն անձնագրով տրամադրում են, իսկ մեծ վարկերի դեպքում, իհարկե, վերլուծության են ենթարկում պոտենցիալ վարկառուի հնարավորությունների, վերադարձնելիության և գրավի մասին տվյալները:
Ս. Ճզմաչյանի խոսքով՝ գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները ցածր են, մեր տնտեսության մեջ գյուղատնտեսության ոլորտի տեսակարար կշիռը ավելանում է, և գյուղատնտեսական վարկերն էլ են ավելանում:
«Հայաստանում անվճարունակ վարկառուների քանակը բավականին մեծ է: Բնական է, եթե տնտեսությունը ոչ այնքան բարվոք վիճակում է, ապա վարկերի վերադարձնելիությունը անկում է ապրելու, և բանկերն էլ դրանից կրում են դժվարություններ. չվերադարձված վարկերը կազմում են բավականին մեծ տեսակարար կշիռ»,- նշեց Ս. Ճզմաչյանը:
Բանկերի խոշորացումը, Սամվել Ճզմաչյանի գնահատմամբ, դրական քայլ է:
Մանրամասները՝ տեսանյութում: