Facebook և Microsoft ընկերությունները միավորել են ուժերը անսովոր նախագիծ իրագործելու նպատակով. նրանք ծրագրում են Ատլանտյան օվկիանոսի հատակում անցկացնել ընդհանուր առմամբ 6.600 կմ երկարությամբ համացանցային մալուխ: Այս մասին հայտնում է CNN-ը:
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ մալուխը կանցկացվի Վիրջինիայի առափնյա տարածքից մինչև Իսպանիայի ափեր և հնարավորություն կտա հասնել տվյալների փոխանցման մինչև «160 տերաբայթ/վ» արագությամբ: Այդպիսով, դա կլինի ամենամեծ հզորության մալուխը տվյալ երթուղով արդեն գործողների համեմատ՝ նշում է հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ աշխատանքների սկիզբը նախատեսվում է այս տարվա օգոստոսին, նախագծի իրագործումը կտևի մոտ մեկ տարի: Facebook-ի և Microsoft-ի գործընկերը կլինի Իսպանիայի խոշորագույն Telefonica հեռահաղորդակցական ընկերությունը, ավելի ստույգ՝ նրա դուստր Telxius ձեռնարկությունը: