Հունաստանում հույս ունեն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը կծառայի 2 երկրների համագործակցության ամրապնդմանը, հայտարարել է Հունաստանի պետնախարար Նիկոս Պապասը, հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք Հունաստանում շատ լուրջ ենք պատրաստվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին: Դա շատ կարևոր է Ռուսաստանի և Հունաստանի խաչվող տարիների համատեքստում: Երկու երկրները շատ հին կապեր ունեն: Այդ այցը կամրապնդի երկկողմ կապերը և նոր ճանապարհներ կբացի մշակութային և տնտեսական համագործակցության համար»,- ասել է Պապասը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հունաստան կայցելի մայիսի 27-28-ը: