Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Ջոն Քերին շնորհավորել է Ադրբեջանին

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին: ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած այսօրվա հայտարարության մեջ Քերին ընդգծել է, որ ԱՄՆ-ը, ինչպես նախկինում, հավատարիմ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն աջակցելուն: Քերիի խոսքով՝ ԱՄՆ-ը գնահատում է ծայրահեղականության դեմ պայքարում Ադրբեջանի հետ համագործակցությունը:

«ԱՄՆ-ն ու Ադրբեջանն ավելի քան մեկ քառորդ դար աշխատել են միասին՝ ելնելով Եվրոպայում ու նրա սահմաններից դուրս անվտանգության ու բարգավաճման շահերից:
Ադրբեջանը կենսական կարևոր դեր է խաղում որպես էներգակիրների մատակարար եվրոպական շուկաներ, և ԱՄՆ-ն ամբողջովին աջակցում է տարածաշրջանում էներգետիկ դիվերսիֆիկացման ընդլայնման ձեր ջանքերը»,- ասվում է Քերիի շնորհավորական ուղերձում:

Իր հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ համանախագահները արտակարգ այցով տարածաշրջան մեկնելու ծրագիր չունեն:

Նա նշել է, որ համանախագահները հուսով են հանդիպել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հունիսին պլանավորված նախագահների գագաթնաժողովը նախապատրաստելու համար: «Մեր նպատակը բանակցությունների համար հող նախապատրաստելն է, որոնք կտանեն դեպի խաղաղության բազմակողմ համաձայնագիրը»,- ասել է Ուորլիքը:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում և Անվտանգության խորհրդում տարածվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Ադրբեջանի սպիտակ ֆոսֆոր պարունակող արկերի կիրառման մասին ապատեղեկատվության վերաբերյալ։
Մասնավորապես, հայտարարության մեջ ԼՂՀ-ն պատրաստակամություն էր հայտնել ընդունելու հատուկ դիտորդական առաքելություն՝ տեղում բոլոր փաստերն ուսումնասիրելու և ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հանգամանքներն ու դրա ընթացքում իրագործված միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումները հետաքննելու համար:

Ադրբեջանի ԱԳՆ-ն մայիսի սկզբին հայտարարել է, թե մտադիր է Ադրբեջանում հավատարմագրված արտերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին ներկայացնել չպայթած ֆոսֆորային զինամթերքը, որը հայտնաբերվել է շփման գծին մոտ ադրբեջանական գյուղերից մեկում: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ այն քիմիական նյութ է պարունակում:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից տարածված հայտարարությունն այն մասին, թե իբր ապրիլի ռազմական գործողությունների ընթացքում հայկական զինված ուժերն ադրբեջանական խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական օբյեկտներին հարվածներ են հասցրել նաև սպիտակ ֆոսֆոր պարունակող արկերով, Բաքվի կողմից շարունակ հորինվող և իրականության հետ որևէ աղերս չունեցող ապատեղեկատվական հնարք է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում