ԱԺ-ում այսօր Կառավարության հրավիրած արտահերթ նիստին քննարկվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած օրենսդրական փոփոխությունները, որոնցով նախատեսվում է, որ կկարգավորվեն Արցախ առաջնագիծ մեկնած կամավորների աշխատանքային հարցերը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ԱԺ-ի և հանրության ուշադրությունը հրավիրեց այն հարցի վրա, որ պետք է կարողանալ այնպես անել, որ կամավորականության հզորագույն պոտենցիալը կիրառվի ճիշտ, արդյունավետ և ծառայի ՀՀ բանակի մարտունակության բարձրացմանը և ՀՀ քաղաքացիների անվտանգության զգացողության բարձրացմանը, այլ ոչ թե լինի միայն պոռթկում: Նրա խոսքով՝ պոռթկումները լավ բան են, բայց արդյունավետությունը ցածր է:
Մանրամասները՝ տեսանյութում: