Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

ՀԱՊԿ ոստիկանական ուժերի զորավարժություններ Հայաստանի ներքին գործերին միջամտելու համա՞ր

Մայիսի 24-26-ը Հայաստանի Հանրապետությունում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ներգրավված հատուկ նշանակության ուժերի կազմավորումների, ներքին գործերի և ոստիկանության ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվում է «Կոբալտ-2016» մարտավարա-մասնագիտական զորավարժությունը:

Մասնակցել են Ղազախստանի Հանրապետության, Ղրղըզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ոստիկանության զորքերի ներկայացուցիչները:

ԱԺ պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանի կարծիքով՝ ՀԱՊԿ-ն արհեստական ինստիտուտ է, որը կազմավորվել է Ռուսաստանի կողմից, սակայն անդամ-պետությունները ներգրավվել են ոչ թե կոլեկտիվ արժեքների համար, այլ պարզապես Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու:

Կա մեկ այլ մտահոգություն ևս. Հայաստանը լինելով ՀԱՊԿ անդամ՝ այդ պետությունից չի ստանում աջակցություն՝ անգամ երբ անմիջապես Հայաստանի պետական սահմանի նկատմամբ է հակառակորդը ոտնձգություն անում, երբ Հայաստանի գյուղերում են խաղաղ բնակիչներ զոհվում, սակայն ՀԱՊԿ անդամ-պետություններն իրավունք ունեն իրենց ոստիկանական զորքերը ՀԱՊԿ-ի շրջանակներում գործուղել այստեղ, եթե լինի դրա անհրաժեշտությունը:

Պատգամավոր Թևան Պողոսյանը, սակայն, չի կարծում, թե Հայաստանում ներքին խռովությունների ժամանակ նման բան կպատահի:

Մեր զրուցակիցը հավելում է՝ մենք ինքներս պետք է փորձենք չլինել այնպիսի երկիր, երբ այլ պետություն կկարողանա օգտագործել մեզ իր շահերի համար:

Հավելենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան քննարկումներից մեկի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք պայմանավորվածություններ կա՞ն ՀԱՊԿ-ի ուժերը օգտագործելու անդամ երկրներում, ասենք՝ ընդդիմության չափից ավելի ակտիվության պարագայում, ընդգծել էր. «Եթե երկրում զանգվածային անկարգություններ են, քաոս է, ու ազգային ուժերը չեն կարողանում վերահսկել դրանք, ապա Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ, որը կընդունվի կոնսենսուսով, կարելի է օգտագործել ՀԱՊԿ-ի պոտենցիալը: Ընդգծում եմ՝ ոչ թե զորամիավորումները կամ հատուկ ստորաբաժանումները, այլ պոտենցիալը, իսկ կազմակերպության պոտենցիալը միայն ուժային չէ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում