«Մեկ մարդու կյանքը մեզ համար ավելի թանկ է, քան էդ անապատը… Էդ անապատի համար տանենք նորից երիտասարդ տղերքին զոհ տանք… Սա բարդ խնդիր է, մեկ օր էդ պատերազմը կլինի, 800 հեկտարն էլ հետ կբերենք, 8000 էլ»,- 800 հեկտար կորցրած տարածքների վերաբերյալ հարցին անդրադառնալով՝ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ հավաստիացնելով, որ այնքան արդիական զենք ունենք, որ խնդիր չունենք:
Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահը հայտարարել էր, որ 800 հեկտար կորցրած տարածքը ռազմավարական նշանակություն չունի:
Հարցին, թե ինչու նրա որդին չի ծառայում բանակում, Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց, որ իր տղան Գորիսի տարածաշրջանի երիտասարդ երկրապահների նախագահն է. «Կարևորը՝ սահմաններին ծանոթ ա: Ես իմ ձեռքով վերցրել եմ, այս պատերազմի ժամանակ իրան տարել առաջին գիծ: Առողջական խնդիր ունեցել ա հիմա արդեն նորմալ է, ժամանակը կգա, կգնա կծառայի»:
«Մանվել Գրիգորյանը առաջիններից մեկն էր, որ մի քանի հազար երկրապահներ հավաքեց գնաց դիրքեր: Չեմ կարծում, որ Մանվել Գրիգորյանն իրեն թույլ կտա, որ զինվորներին նվաստացնի»,- անդրադառնալով հանրապետական պատգամավոր Մանվել Գրիգորյանի շուրջ աղմկահարույց պատմություններին՝ ասաց Սյունիքի մարզպետը:
Մանրամասները՝ տեսանյութում: