Նավթի համաշխարհային գները նվազում են ամրապնդվող դոլարի ճնշման ներքո և Նավթի ամերիկյան ինստիտուտի (API) կողմից ԱՄՆ-ում էներգահումքի պաշարների վերաբերյալ տվյալներին ներդրողների սպասումների ֆոնին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով բորսային տվյալներին։
Առավոտյան Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հուլիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.48 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 48.12 դոլարի, WTI նավթի գինն իջել է 0.42 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 47.88 դոլարի։
Դոլարի ինդեքսը (դոլարի փոխարժեքը 6 երկրների՝ ԱՄՆ հիմնական առևտրային գործընկերների արժույթների զամբյուղի նկատմամբ) աճել է 0.08 տոկոսով՝ հասնելով 95.32 կետի։ Ամերիկյան արժույթի ամրապնդումը դոլարով վաճառվող նավթը դարձնում է ավելի թանկ արտարժույթով առևտուր անող ներդրողների համար։