Ադրբեջաական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստամբուլում մասնակցել է Համաշխարհային մարդասիրական գագաթնաժողովի աշխատանքներին:
Իր ելույթում Իլհամ Ալիևն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին՝ ընդգծելով, որ այն լուծում չի ստանում ավելի քան 20 տարի:
Ալիևը միջազգային հանրությանը մեղադրել է Ադրբեջանի հանդեպ «երկակի ստանդարտներ կիրառելու» համար:
«ԼՂ-ի շուրջ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերն ավելի քան 20 տարի չեն կատարվել, իսկ միևնույն ժամանակ այլ հարցերի շուրջ նրա բանաձևերը կատարվել են մեկ օրում կամ մի քանի ժամում»,ժ- ասել է նա:
Ալիևը «տարածաշրջանի համար վտանգավոր» է որակել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը: